spin

ՄԵԶ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ

ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ

”Վերջերս Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ավարտական կուրսերի ժյուրիի նախագահն էի: Ի զարմանս ինձ` այնպիսի ֆիլմեր տեսա, որ պատիվ են բերում թե՛ մեր երիտասարդներին, թե՛ մեծերիս: Կարծում եմ, որ հայկական կինոյի վերածնունդը մեր այսօրվա երիտասարդության մեջ է, որովհետև այն, ինչ տեսա, ինձ համար անսպասելի էր. դա լրիվ նոր մտածողություն է, նոր մոտեցում, դրանք նույնիսկ միջազգային որակի մտածողությամբ արված աշխատանքներ են: Այս փառատոնից մեծ սպասումներ ունեմ:
Միայն այն փաստը, որ նրանք մասնակից են, արդեն շատ լավ է, իմ կարծիքով` շատ պատվաբեր է: Մաղթում եմ, որ կարողանան արժանվույն գնահատական ստանալ իրենց աշխատանքների համար: Մենք միանշանակ խոսք ենք տալիս, որ ամենաարժանավորները կհաղթեն: Եվ թող չվրդովվեն, եթե ինչ-ինչ պատճառներով նրանց աշխատանքները չընդգրկվեն լավագույնների մեջ. մասնակցությունն արդեն շատ կարևոր է”

Միքայել Պողոսյան

Միքայել Պողոսյան, ՀՀ ժողովրդական արտիստ

”Արտ Ֆեստ»-ը 5 տարեկան է, բայց մեծ քայլերով գնում է առաջ և արդեն այն հաջողություններն է արձանագրել, որոնք ունենում են կայացած փառատոնները: «Արտ ֆեստ»-ն իսկապես ուրույն փառատոն է, քանի որ արվեստի բազմազան ճյուղեր է ներառում իր մեջ և քաջալերում երիտասարդդ մարդկանց: Մեր նպատակն է, որ էլ ավելի տաղանդավոր երիտասարդներ, ովքեր մեր ապագա մշակույթը ներկայացնողն են, ի հայտ գան փառատոնի շնորհիվ: Մեր տաղանդավորներին կանաչ ճանապարհ եմ մաղթում”

Լալա Մնացականյան

Լալա Մնացականյան, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի

”Ողջունում եմ բոլոր մասնակիցներին և ժյուրիի անդամներին, ինչպես նաև նրանց, ովքեր ներդրում ունեն «Արտ Ֆեստ» փառատոնի իրականացման մեջ: Սա երիտասարդ ստեղծագործողների ինքնադրսևորման և նոր անունների բացահայտման հրաշալի առիթ է: Անկախ մրցույթի արդյունքներից` բոլորդ հաղթողներ եք, որովհետև բոլորդ ստեղծագործում եք, իսկ ստեղծագործելն աստվածային երևույթ է”

Արտակ Համբարձումյան

Արտակ Համբարձումյան, Խաչքարագործ, Հին Ջուղայի խաչքարերի պուրակի հեղինակ

”Արտ Ֆեստ»-ը տոն է, որ մի ամբողջ հնգամյակ խանդավառում է արվեստը հոգում կրող մարդկանց սրտերը: Արդեն հինգ տարի է` «Արտ Ֆեստ» փառատոնը երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն է տալիս իրենց գործերով հանդես գալու մայրաքաղաքի հանդիսատեսի առջև: Բարեհաճ հանձնախմբերը իրենց դիտողություններով և խորհուրդներով ուղղորդում են երիտասարդներին և ոգևորվում նրանց ստեղծագործությամբ: Փառատոնի կազմակերպիչները ամեն ինչ անում են, որ փառատոնը լինի գնահատման և արժևորման, ընկերանալու և մերձեցման, արվեստի մթնոլորտում գոյելու և ստեղծագործելու կենտրոն: Եվ դա հաջողվում է: Տարեց տարի ավելանում է մասնակիցների քանակը, բարձրանում ներկայացված գործերի որակը, ընդլայնվում են աշխարհագրական հորիզոնները: Բարի երթ «Արտ Ֆեստ» փառատոնին: Արևշատություն և ստեղծագործական ավյուն բոլոր մասնակիցներին”

Աննա Հեքեքյան

Աննա Հեքեքյան, ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան, ռեժիսոր

”«Արտ Ֆեստ». արդեն 5 տարեկան:
«Արտ Ֆեստ». երիտասարդական, մշակութային նոր ձևաչափ:
«Արտ Ֆեստ». արդեն տարվա 5-րդ եղանակ:
«Արտ Ֆեստ»-ը մեր մշակութային կյանքում եղանակ է ստեղծում:
«Արտ Ֆեստ»-ի հետ եմ արդեն 5 տարի և պատրաստ եմ շարունակել հաղթարշավը:
«Արտ Ֆեստ»-ին մաղթում եմ, որ մեր կյանքում դառնա ամենամշակութային, ամենաբերքառատ և ամենապայծառ եղանակը…
Մասնակիցներին հաջողություն և նորանոր սխրանքներ մշակույթում”

Աշոտ Համբարձումյան

Աշոտ Համբարձումյան, ՀՀ վաստակավոր նկարիչ

”Որպես «Արտ Ֆեստ»-ի հանձնախմբի անդամ` մեծ սիրով արդեն 5 տարի շարունակ համագործակցում եմ փառատոնի հետ, սիրով շփվում եմ արվեստագետների հետ: Երիտասարդները մեր կյանքը լցնում են երիտասարդական ավյունով, նրանց հետ շփվելիս ուզում եմ ավելին կատարել, ամեն տարի ավելի նոր գործեր հանձնել բեմին և ստեղծագործական ավելի մեծ շրջանակներում աշխատել պարարվեստի նվիրյալների հետ: Այս տարի ունեցանք հայտերի բավականաչափ մեծ քանակ՝ թվով 15 պարային ներկայացումներ` մեկը մեկից բազմազան, գունագեղ և պրոֆեսիոնալ: Վստահ եմ, որ նրանք չեն դիմել միայն որևէ տեղ գրավելու համար, այլ դիմել են ուղղակի կյանքով լեցուն երիտասարդություն ապրելու համար: Եվ վստահ եմ, որ իրենք իրենց ուրույն տեղը կգտնեն: Ցանկանում եմ «Արտ Ֆեստ»-ին երկարակեցություն: Հաջողություն եմ մաղթում և՛ ուսանողներին, և՛ կազմակերպիչներին, և՛ այն մասնակիցներին, ովքեր նեցուկ են կանգնում «Արտ ֆեստ»-ին: Բոլորին հաջողակ ճանապարհ եմ մաղթում”

Աննա Ռաշիդի Կարապետյան

Աննա Ռաշիդի Կարապետյան, ԵԹԿՊԻ խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ

”Մի քանի տարի ես ժյուրիի կազմում եմ, սկսելու օրվանից մասնակցում եմ աշխատանքներին: Ամեն տարի փառատոնն ավելի հետաքրքիր, բազմաբովանդակ ու հարուստ է դառնում, մասնակիցների թիվն է մեծանում, և դա, իհարկե, ոգևորիչ է: Ես բոլոր երիտասարդներին, ուսանողներին կոչ եմ անում ավելի ակտիվորեն մասնակցել: Հարցը հաղթելն ու մրցանակները չեն. դա թույլ է տալիս կրկնապատիկ անգամ մտնել արվեստի մեջ, շփվել, ծանոթանալ իրար հետ”

Սամվել Սևադա

Սամվել Սևադա, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ

”Ողջունում եմ փառատոնի գաղափարը և երկարակեցությունը` ցանկանալով ավելի երկար ժամանակներ: Ցանկացած սկսնակ արվեստագետի համար «Արտ Ֆեստ»-ը տրամպլին է, որը տալիս է ավելի շատ հնարավորություններ փորձելու ուժերը, ցուցադրելու իրենց և այլն: Մասնակիցներին ցանկանում եմ որակյալ աշխատանքներ”

Արամ Նիկոլյան

Արամ Նիկոլյան, Նկարիչ-դիզայներ, դիզայներների միջազգային միության անդամ

”2017 թ. Արտ Ֆեստին մաղթում եմ բարի երթ։ Առաջին տարվանից մասնակցում եմ այս փառատոնին և տեսնում եմ, որ գնալով փառատոնն ընդլայնվում է, երկրներն են ավելանում և համոզված եմ, որ այս տարվա փառատոնը ավելի լավը կլինի, քան անցյալ տարվանը և ավելի հետաքրքիր։ Բոլորին հաջողություն եմ մաղթում”

Երվանդ Երզնկյան

Երվանդ Երզնկյան, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր

”Արդեն երեք տարի է, որ «Արտ Ֆեստը» շարունակում է իր հաղթարշավը: Փառատոնը հնարավորություն է տալիս երիտասարդներին ինքնադրսևորվելու, նպաստում է երիտասարդական նոր ուժերի ի հայտ գալուն, կարևորում և ըստ արժանվույն գնահատում է նրանց աշխատանքը: «Արտ Ֆեստը» մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերում իր առջև դրած խնդիրներին և լինելով դեռ շատ երիտասարդ արդեն լուրջ հայտ է ներկայացրել դառնալ լավ կազմակերպված փառատոն: Մաղթում եմ «Արտ Ֆեստ»-ին գրավել կայուն, ամրագրաված դիրք, և էլ ավելի ընդլայնել իր սահմանները”

Լալա Մնացականյան

Լալա Մնացականյան, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի

”Սա մեծ մշակութային իրադարձություն է, որը ինչ որ իմաստով շեղում է մեր հասարակությանը քաղաքականացված մթնոլորտից ու առկա խնդիրներից: «Արտ Ֆեստը» մի շատ կարևոր խնդիր է լուծում: Մի ժամանակ գյուղերում կային այսպես կոչված «պալատներ», որտեղ մշակութային միջոցառումներ էին կազմակերպվում: Այսօր չկան այդ «պալատները»: Գրեթե բոլոր մշակութային միջոցառումները կենտրոնացված են մայրաքաղաք Երևանում: Փառատոնը եկել է այս բացը լրացնելու: «Արտ Ֆեստ»-ի կարևոր առանձնահատկությունը նաև այն է, որ նպաստում է Երևան-մարզեր մշակութային կյանքի ակտիվացմանը: Անցած տարի մարզերից, հեռավոր գյուղերից բազմաթիվ երիտասարդներ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին փառատոնին, ինչը ողջունելի է: Այս տարի սպասում ու քաջալերելու ենք ավելի որակյալ նախաձեռնությունների ու աշխատանքների ներկայացումը: Արվեստի հզորությունը հենց դրանում է, ուստի, եթե քո գործը վարպետորեն ես անում,ապա այն հաջողությամբ է պսակվում: «Արտ Ֆեստ»-ի կազմակերպիչներին և մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք”

Ռաֆայել Քոթանջյան

Ռաֆայել Քոթանջյան, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան

”Ճանաչել կինո, թատրոն, կերպարվեստ, մուտք գործող կամ մուտքի հայտ ներկայացնող սերնդին, նկատելի դարձնել նրա ներկայությունը, խրախուսել առաջին հաջողությունները և հասարակական ուշադրությունը հրավիրել դրանց վրա, հասկանալ նրանց ձգտումները և վերլուծաբար իմաստավորել դրանք, համագործակցություն խթանել տարբեր ասպարեզների միջև՝ դեռևս ճանապարհի սկզբից: Լավ նախաձեռնություն է, հետաքրքիր: Տոն և քննություն: Ուրեմն, բարի ընթացք «Արտ-Ֆեստին» և երկար, արգասավոր ճանապարհ: ”

Դավիթ Մուրադյան

Դավիթ Մուրադյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

”Արտ ֆեստ» փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարը լինելու բախտն եմ ունեցել, կարևորագույն մի տարածք է, որտեղ միախառնվում են արվեստի տարբեր տեսակներով զբաղվող երիտասարդնների հույզերը, կարողությունները և նոր բան փնտրելու, նոր բան գտնելու ցանկություններն ու դրանք ցուցադրելու անխոչընդոտ հնարավորություն”

Դավիթ Հակոբյան

Դավիթ Հակոբյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան

”Սրտանց շնորհավորում եմ Արտ Ֆեստ փառատոնի բոլոր մասնակիցներին: Մաղթում եմ Արտ Ֆեստ-ի մասնակիցներին վառ երևակայություն, ուժ ու կորով, սիրով ու հավատով մասնակցեք այս տոնին: ”

Սամվել Սևադա

Սամվել Սևադա , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ

”Խրախուսելի է , որ երիտասարդները ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցույթների ու փառատոների, քանի որ այն շարժիչ ուժ , խթան է հանդիսանում և իր ազդեցությունն է կրում նրանց հետագա ստեղծագործական կյանքում: Ես ինքս մասնակցել եմ Հայաստանում և արտերկրում բազմաթիվ մրցույթների, որոնց ընթացքում բացի փորձից ձեռք եմ բերել նաև լավ ընկերներ: «Արտ Ֆեստը» ևս մեկ հնարավորություն է տալիս երիտասարդ ստեղծագործողներին հանդես գալ իրենց ստեղծագործություններով, ինչպես նաև դրսևորել իրենց ուժերը արվեստի տարբեր ոլորտներում”

Արամ Նիկոլյան

Արամ Նիկոլյան, Նկարիչ-դիզայներ, դիզայներների միջազգային միության անդամ

”Ես ընդհանրապես խուսափում եմ ժյուրի կազմում լինելուց, որպեսզի չդատեմ մարդկանց, բայց քանի որ փառատոներն անխուսափելի են, կփորձեմ հավատարիմ մնալ «Ինչ դատով դատես, նույն դատով կդատվես» ավետարանական ճշմարտությանը: Իսկ փառատոներն արվում են որպես տոն, մենք էլ փորձում ենք մասնակցել այդ տոներին”

Վիգեն Չալդրանյան

Վիգեն Չալդրանյան , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

”«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի մասնակիցների թե՛ հայտերի քանակը, թե՛ ներկայացված աշխատանքների որակը տարեց տարի բարձրանում է: Հուսանք, որ այս տարի երիտասարդ ստեղծագործողները, հենվելով արվեստի հավիտենական սկզբունքների և գաղափարների վրա, ականջալուր կլինեն նաև ժամանակակից արվեստի տենդենցներին, և նրանց աշխատանքները մերօրյա արվեստին թարմություն և երիտասարդական նոր մոտեցումներ կբերեն: ”

Աննա Հեքեքյան

Աննա Հեքեքյան , ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ռեժիսոր

”Ինձ համար մեծ պատիվ է «Արտ Ֆեստի»՝ այս հիանալի միջոցառման մի մասնիկը դառնալը: Արվեստը գեղեցիկի մշակույթն է, որը մենք պետք է հարգենք, պատվենք, սկսենք ավելի գնահատել և սիրով ընդունել: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կայցելեմ ձեր գեղեցիկ քաղաք Երևան և կհանդիպեմ նոր, երիտասարդ ու տաղանդավոր արվեստագետների, հագուստի մոդելավորողների և այլ մասնագետների: Սա նոր բացահայտումների, գործնական սեմինարների և գործարար կապեր հաստատելու հիանալի հնարավորություն է: «Արտ Ֆեստ», մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք:”

Բեբիմերրի Սթրոմբերգ

Բեբիմերրի Սթրոմբերգ , դիզայներ (Տանզանիա-Շվեդիա)

 Փառատոնի մասին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը` մեկ տանիքի ներքո խորագրով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

 Նպատակը

Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագոծումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ