spin

OUR SPONSORS AND SUPPORT

AUTHORITATIVE OPINIONS

”«Արդեն երեք տարի է, որ «Արտ Ֆեստը» շարունակում է իր հաղթարշավը: Փառատոնը հնարավորություն է տալիս երիտասարդներին ինքնադրսևորվելու, նպաստում է երիտասարդական նոր ուժերի ի հայտ գալուն, կարևորում և ըստ արժանվույն գնահատում է նրանց աշխատանքը: «Արտ Ֆեստը» մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերում իր առջև դրած խնդիրներին և լինելով դեռ շատ երիտասարդ արդեն լուրջ հայտ է ներկայացրել դառնալ լավ կազմակերպված փառատոն: Մաղթում եմ «Արտ Ֆեստ»-ին գրավել կայուն, ամրագրաված դիրք, և էլ ավելի ընդլայնել իր սահմանները»”

Լալա Մնացականյան

Լալա Մնացականյան, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի

”«Սա մեծ մշակութային իրադարձություն է, որը ինչ որ իմաստով շեղում է մեր հասարակությանը քաղաքականացված մթնոլորտից ու առկա խնդիրներից: «Արտ Ֆեստը» մի շատ կարևոր խնդիր է լուծում: Մի ժամանակ գյուղերում կային այսպես կոչված «պալատներ», որտեղ մշակութային միջոցառումներ էին կազմակերպվում: Այսօր չկան այդ «պալատները»: Գրեթե բոլոր մշակութային միջոցառումները կենտրոնացված են մայրաքաղաք Երևանում: Փառատոնը եկել է այս բացը լրացնելու: «Արտ Ֆեստ»-ի կարևոր առանձնահատկությունը նաև այն է, որ նպաստում է Երևան-մարզեր մշակութային կյանքի ակտիվացմանը: Անցած տարի մարզերից, հեռավոր գյուղերից բազմաթիվ երիտասարդներ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին փառատոնին, ինչը ողջունելի է: Այս տարի սպասում ու քաջալերելու ենք ավելի որակյալ նախաձեռնությունների ու աշխատանքների ներկայացումը: Արվեստի հզորությունը հենց դրանում է, ուստի, եթե քո գործը վարպետորեն ես անում,ապա այն հաջողությամբ է պսակվում: «Արտ Ֆեստ»-ի կազմակերպիչներին և մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք»:”

Ռաֆայել Քոթանջյան

Ռաֆայել Քոթանջյան, ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան

”Ճանաչել կինո, թատրոն, կերպարվեստ, մուտք գործող կամ մուտքի հայտ ներկայացնող սերնդին, նկատելի դարձնել նրա ներկայությունը, խրախուսել առաջին հաջողությունները և հասարակական ուշադրությունը հրավիրել դրանց վրա, հասկանալ նրանց ձգտումները և վերլուծաբար իմաստավորել դրանք, համագործակցություն խթանել տարբեր ասպարեզների միջև՝ դեռևս ճանապարհի սկզբից: Լավ նախաձեռնություն է, հետաքրքիր: Տոն և քննություն: Ուրեմն, բարի ընթացք «Արտ-Ֆեստին» և երկար, արգասավոր ճանապարհ: ”

Դավիթ Մուրադյան

Դավիթ Մուրադյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

”Շնորհավորում եմ Արտ Ֆեստ երիտասարդական փառատոնի բոլոր մասնակիցներին:Արտ Ֆեստը լայն հնարավորություն է տարբեր ասպարեզներում երիտասարդներին բացահայտվելու և ճանաչողության հասնելու համար: Իմ խորին համոզմամբ, արվեստը մանավանդ թատերական արվեստը երիտասարդական ավյունի արվեստ է: Բոլորին ցանկանում եմ հաջողություն և հետաքրքիր օրեր:”

Դավիթ Հակոբյան

Դավիթ Հակոբյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան

”Սրտանց շնորհավորում եմ Արտ Ֆեստ փառատոնի բոլոր մասնակիցներին: Մաղթում եմ Արտ Ֆեստ-ի մասնակիցներին վառ երևակայություն, ուժ ու կորով, սիրով ու հավատով մասնակցեք այս տոնին: ”

Սամվել Սևադա

Սամվել Սևադա , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ

”«Խրախուսելի է , որ երիտասարդները ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցույթների ու փառատոների, քանի որ այն շարժիչ ուժ , խթան է հանդիսանում և իր ազդեցությունն է կրում նրանց հետագա ստեղծագործական կյանքում: Ես ինքս մասնակցել եմ Հայաստանում և արտերկրում բազմաթիվ մրցույթների, որոնց ընթացքում բացի փորձից ձեռք եմ բերել նաև լավ ընկերներ: «Արտ Ֆեստը» ևս մեկ հնարավորություն է տալիս երիտասարդ ստեղծագործողներին հանդես գալ իրենց ստեղծագործություններով, ինչպես նաև դրսևորել իրենց ուժերը արվեստի տարբեր ոլորտներում»:”

Արամ Նիկոլյան

Արամ Նիկոլյան, Նկարիչ-դիզայներ, Դիզայներների միջազգային միության անդամ

”«Ես ընդհանրապես խուսափում եմ ժյուրի կազմում լինելուց, որպեսզի չդատեմ մարդկանց, բայց քանի որ փառատոներն անխուսափելի են, կփորձեմ հավատարիմ մնալ «Ինչ դատով դատես, նույն դատով կդատվես» ավետարանական ճշմարտությանը: Իսկ փառատոներն արվում են որպես տոն, մենք էլ փորձում ենք մասնակցել այդ տոներին:”

Վիգեն Չալդրանյան

Վիգեն Չալդրանյան , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

”«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի մասնակիցների թե՛ հայտերի քանակը, թե՛ ներկայացված աշխատանքների որակը տարեց տարի բարձրանում է: Հուսանք, որ այս տարի երիտասարդ ստեղծագործողները, հենվելով արվեստի հավիտենական սկզբունքների և գաղափարների վրա, ականջալուր կլինեն նաև ժամանակակից արվեստի տենդենցներին, և նրանց աշխատանքները մերօրյա արվեստին թարմություն և երիտասարդական նոր մոտեցումներ կբերեն: ”

Աննա Հեքեքյան

Աննա Հեքեքյան , ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ռեժիսոր

 About Festival

Since 2013,Yerevan State Institute of Theatre and Cinematography in cooperation with Student Theatre and the Union of Young Creatives and with the help of the Ministry of Culture and Yerevan Municipality has been organizing annual “Art Fest” open youth festival titled “Under One Roof”.

Read More

 Mission

The festival is aimed at stimulating the youth creative atmosphere, expanding the framework of professional cooperation, refining the professional skills of young artists as a result of experience exchange,  revealing new names and the creative achievements of the year.

Read More